ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մարզային գրադարանների գրքային ֆոնդերի նորացման նախաձեռնությանը

19.08.2025 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է Newmag-ի BOOK DONATION կրթական եւ բարեգործական նախաձեռնությանը, որի նպատակն է համալրել Հայաստանի մարզերում համայնքային գրադարանների գրքային ֆոնդը։ Նախագիծը նպաստում է ընթերցանության մշակույթի զարգացմանը եւ ընդլայնում հեռավոր բնակավայրերի բնակիչների կրթական հնարավորությունները։

Բանկից հայտնել են, որ ծրագրի շրջանակում յուրաքանչյուր գրադարան ստանում է Newmag հրատարակչությունից հայերենով 500 նոր գիրք, որոնք նախատեսված են տարբեր տարիքային խմբերի եւ նախասիրությունների համար՝ գեղարվեստական եւ դասական գրականությունից մինչեւ մանկական, զարգացնող եւ մասնագիտական։ Արդյունքում՝ տասնյակ գրադարաններ ողջ Հայաստանում կթարմացնեն իրենց գրքային ֆոնդերը եւ զարգացման նոր խթան կունենան։

Նախաձեռնության առաջին փուլում ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Գյումրիի եւ Գորիսի գրադարաններին։ Հատկապես խորհրդանշական էր բանկի մասնակցությունը Գորիսում կայացած միջոցառմանը, որտեղ օգոստոսի 15-ին՝ քաղաքի օրվա առթիվ, ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ գրադարանը ստացել է արժեքավոր նվեր՝ տարբեր ժանրերի 500 նոր գիրք Newmag հրատարակչության կողմից։ Տոնական մթնոլորտում անցկացված նվիրատվության արարողությունը դարձել է հանդիսության մի մասը եւ ընդգծել մարզերում մշակույթի եւ կրթության զարգացման կարեւորությունը։

«Կրթության, մշակույթի եւ ինքնազարգացման աջակցությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի առաքելության կարեւոր մասն է։ Մենք համոզված ենք, որ հասանելիությունը որակյալ գրականությանը խթան կհանդիսանա ընթերցանության, կրթության եւ ինտելեկտուալ աճի համար, հատկապես՝ երիտասարդ սերնդի շրջանում», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը։

«BOOK DONATION-ը պարզապես գրքերի նվիրատվություն չէ։ Դա միանվագ ակցիա չէ, այլ՝ երկարաժամկետ նախաձեռնություն, որի նպատակն է մարզեր վերադարձնել ընթերցանության մշակույթը, ընդլայնել հասանելիությունը գրականությանը եւ գրադարանները դարձնել ժամանակակից կրթական կենտրոններ։ ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությունը հնարավորություն է տալիս ընդլայնել ծրագրի ծավալները եւ մեծացնել դրա ազդեցությունը տեղական համայնքների զարգացման վրա», – ասել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 6724
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW