Օգոստոսի 8-ին ուժի մեջ կմտնի ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքը:«Կարեւոր ենք համարում նշել, որ օրենքը ընդլայնել է հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման պարտականությունները՝ դրանք մասնավորապես տարածելով նաեւ իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի եւ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների եւ հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, ինչպես նաեւ իրավաբանական անձանց գրանցման եւ կառավարման ծառայություններ մատուցող անձանց վրա: Նշված անձինք պարտավոր են հաշվառվել Ֆինանսական դիտարկումների կենտրոնում՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում»,- ասվում է ՀՀ ԿԲ հաղորդագրուիթյունում:Նշվում է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 4-րդ եւ 23-րդ հոդվածներով նախատեսված պարտականությունները այսուհետ կտարածվեն նաեւ իրավաբանական անձ հանդիսացող բոլոր ոչ ֆինանսական հաստատությունների վրա՝ անկախ աշխատակիցների քանակից:«Օրենքի ընդունմամբ փոփոխվել են նաեւ հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերին առնչվող դրույթները: Օրենքի պահանջների հիման վրա վերանայված ներքին իրավական ակտերը ենթակա են ներկայացման Ֆինանսական դիտարկումների կենտրոն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:Օրենքով նախատեսվել են նոր պարտականություններ տրաստի այն կառավարիչների եւ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող այն անձանց համար, որոնք բնակվում են ՀՀ-ում կամ կառավարում են ՀՀ-ում գտնվող գույք: Ֆինանսական դիտարկումների կենտրոնում նշված անձանց հաշվառման կարգը սահմանող ենթաօրենսդրական ակտը նախատեսվում է ընդունել օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:Օրենքով փոփոխվել են նաեւ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության եւ հավելյալ պատշաճ ուսումնասիրության գործընթացներին, դրամական փոխանցումների իրականացմանը, գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման մերժմանը կամ դադարեցմանը, օրենքի խախտման համար կիրառվող պատասխանատվության միջոցներին առնչվող դրույթները»,- ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ:Օրենսդրական փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 3275