«Մի դրամի ուժի» այս տարվա մայիսի շահառուն «Հայորդի» ամենամյա ճամբարն էր, որի համար հավաքագրված 4․991․788 դրամ գումարն ուղղվել է զոհված զինծառայողների երեխաների ամառային հանգիստն ու կրթությունը կազմակերպելուն։ Ճամբարականների առօրյային ծանոթանալու եւ հերթական սպասված հանդիպման ակնկալիքով օրերս Իդրամի եւ IDBank-ի թիմն այցելել էր Հանքավան։IDBank-ի ՍՊ ծրագրերի խմբի ղեկավար Մանե Գասպարյանը նշել է, որ «Մի դրամի ուժը» «Հայորդի» հիմնադրամի ամենաառաջին գործընկերներից է եւ համագործակցության հինգ տարվա ընթացքում բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվել․«Առանձնահատուկ սիրով ենք ամեն անգամ միանում հենց «Հայորդի» ճամբարին, որովհետեւ սա մեզ համար էլ է մեծ հնարավորություն՝ շփվելու, հաղորդակից լինելու այն երեխաների հետ, որոնք կյանքի տարբեր դժվարություններ հաղթահարելուց հետո այսօր իրենց մանկությունն են վերագտնում ու շարունակում սովորել, զարգանալ, ապագա կառուցել մեր հայրենիքում»։ «Հայորդի» հիմնադրամի հիմնադիր Վաչե Վարդանյանի համոզմամբ՝ ցանկացած աշխատանքում ամենակարեւոր հաջողության գրավականը միասնության զորությունն է եւ «Մի դրամի ուժը» հենց այդ զորության մասին է։ «Հիմնադրման առաջին իսկ օրից, այսինքն արդեն հինգ տարի շարունակ, Իդրամը եւ IDBank-ը «Հայորդիի» կողքին են եւ անում են առավելագույնը՝ զոհված հայորդիների երեխաների համար։ Այս տարիների ընթացքում համատեղ ամենատարբեր շատ ծրագրեր ենք իրականացրել եւ անսահման կարեւորում ու երախտապարտ եմ «Մի դրամի ուժին», որ տարիներ շարունակ անում են առավելագույնը մեր երեխաների համար»,- ասել է Վաչե Վարդանյանը։Նշվում է, որ ճամբարականների հետ անցկացվել է ֆինանսական գրագիտության դասաժամ, որի ընթացքում առավել ակտիվ դրսեւորված մասնակիցներն արժանացած IDBank-ի եւ Իդրամի կողմից պատրաստված մրցանակների։«Հայորդի» հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականի պատերազմից հետո՝ միավորելու եւ աջակցելու պատերազմում զոհված հերոսների ընտանիքների երեխաներին: «Հայորդի» ճամբարը համանուն հիմնադրամի ամենախոշոր ծրագիրն է, որն ամեն ամառ անցկացվում է Հանքավանում եւ իր հարկի տակ հյուրընկալում է 6-13 տարեկան շուրջ 300 երեխաների։ «Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 11110