Ամիօ բանկն ու «Դասավանդի´ր, Հայաստան» կրթական հիմնադրամը միավորել են ուժերը Amio Era կրթական բարեգործական ծրագրի շրջանակում՝ ստորագրելով փոխըմբռնման հուշագիր։ Բանկից հայտնել են, որ կողմերի համագործակցությունը նպատակ ունի նպաստել կրթության մատչելիությանը եւ աջակցել սոցիալապես անապահով, սակայն միջին եւ բարձր առաջադիմությամբ ուսանողներին։Ծրագիրն ուղղված է բակալավրիատի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կուրսի ուսանողներին, ովքեր կանցնեն երեք փուլից բաղկացած ընտրական գործընթաց՝ մոտիվացիոն նամակի գնահատում, անհատական հարցազրույց եւ եզրափակիչ մրցութային փուլ։ Ընտրական ամբողջ գործընթացը կկազմակերպվի Ամիօ բանկի եւ «Դասավանդի´ր, Հայաստան»-ի համատեղ ջանքերով՝ ապահովելով թափանցիկություն, անաչառություն եւ հավասար հնարավորություններ բոլոր դիմորդների համար։Ծրագիրը մեկնարկել է հուլիսի վերջին եւ այս պահին գտնվում է երկրորդ փուլում․ ընտրված թեկնածուներն անցնում են անհատական հարցազրույցների փուլը։ Եզրափակիչ փուլում ուսանողները կմասնակցեն մրցույթային փուլին՝ ցուցադրելով իրենց գիտելիքներն ու կարողությունները։Amio Era-ն նախատեսում է մեկ տարվա ուսման վարձի ամբողջական փոխհատուցում: Բացի ֆինանսական աջակցությունից, կողմերը պարբերաբար կգնահատեն ծրագրի արդյունքներն ու կքննարկեն դրա շարունակական զարգացման հնարավորությունները։«Այս նախաձեռնությունը միավորում է երկու կազմակերպությունների արժեքային համակարգերն ու սոցիալական պատասխանատվության տեսլականը՝ որպես ներդրում Հայաստանի կրթական եւ մարդկային ներուժի զարգացման գործում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Ծրագրի մանրամասները հասանելի են Amio Era-ի ինստագրամյան էջում եւ պաշտոնական կայքում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1526