Ֆասթ Բանկը մասնակցել է Սեւան ստարտափ սամմիթ 2025-ին

04.08.2025 | 11:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #Սեւան ստարտափ սամմիթ
Ֆասթ Բանկն օրերս մասնակցել է Սեւանա լճի ափին կայացած տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ Սեւան ստարտափ սամմիթ 2025-ին։ 

Սամմիթի ընթացքում Ֆասթ Բանկը ներկայացրել է իր նոր թողարկած Visa Digital թվային քարտը, որը թույլ է տալիս իրականացնել ավելի ապահով եւ արագ անկանխիկ գործարքներ: Միջոցառման յոթ օրվա ընթացքում բանկի տաղավարի բոլոր այցելուներին տրամադրվել են անվճար Visa Gold պրեմիում դասի ԱկնՔարտեր։ 

Ֆասթ Բանկի տաղավարի այցելուները ծանոթացել են բանկի նորարարական ֆինանսական լուծումներին, այդ թվում՝ ՖասթX նոր վարկատեսակին, որը FTN-ի գրավադրմամբ վարկային գիծ է: Այն թույլ է տալիս թվային ակտիվների (FTN) սեփականատերերին ստանալ վարկային միջոցներ առանց իրենց կրիպտոակտիվները վաճառելու՝ ապահովելով ֆինանսական ճկունություն եւ ազատություն։ Բանկի տաղավարում կազմակերպել են նաեւ մի շարք հանդիպումներ, ինտերակտիվ քուիզեր եւ խաղեր. հաղթողները պարգեւատրվել են նվերներով եւ բանկի հատուկ ապրանքանիշային փաթեթներով։

Նշվում է, որ Սեւան ստարտափ սամմիթ 2025-ին մասնակցել է ավելի քան 15․000 այցելու, 200-ից ավելի ստարտափ, 300-ից ավելի մենտոր ու ներդրողներ շուրջ 50 երկրից։  

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 1384
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW