Telcell-ի պարզաբանումը. այսօր գնված ուղետոմսերը չեն կորել, Telcell Wallet «Տրանսպորտ» բաժնում են

01.08.2025 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Telcell #Wallet #«Տրանսպորտ»
Օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս թղթային QR ուղետոմսերը չեն գործում։ 

Telcell ընկերությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ նշելով, որ «Ուղետոմս» բաժնում «Մեկանգամյա» անվամբ կոճակը փոխարինվել է «QR դրամապանակին», որը սեղմելուց հետո տերմինալի էկրանի վրա երեւում է նախազգուշացնող տեքստ, ըստ որի՝ «քանի որ թղթային QR ուղետոմսերը դուրս են եկել շրջանառությունից, այսուհետ կտրամադրվի էլեկտրոնային QR ուղետոմս, որը կստանաք այն Telcell Wallet-ին, որի հեռախոսահամարը մուտքագրեք»։

«Այսօր ուղեւորներն, առանց կարդալու այդ գրությունն, անցել են հաջորդ քայլին եւ ձեռք բերել տոմս, որն ուղարկվել է իրենց կողմից հավաքած հեռախոսահամարի Telcell Wallet-ին։

Այդ տոմսերը չեն կորել, եւ ուղեւորները դրանք կարող են գտնել իրենց հավաքած հեռախոսահամարի Telcell Wallet դրամապանակի «Տրանսպորտ» բաժնում։ Իսկ ովքեր սխալ հեռախոսահամար են հավաքել, կարող են դիմել «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության զանգերի կենտրոն՝ 8830 հեռախոսահամարով»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ 
Դիտում՝ 2350
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW