Amio Era. մասնակիցները պատրաստվում են անհատական հարցազրույցին

31.07.2025 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ Բանկ #Amio Era
Amio Era կրթական ծրագրի 315 երիտասարդ մասնակից պատրաստվում է ամենակարեւոր փուլին՝ անհատական հարցազրույցին։ 

Ամիօ Բանկի նախաձեռնությամբ եւ «Դասավանդիր Հայաստան» կազմակերպության համագործակցությամբ իրականացվող ծրագրի երկրորդ փուլի շրջանակում անցկացվել է հատուկ վեբինար, որի նպատակն էր մասնակիցներին նախապատրաստել այս վճռորոշ փուլին՝ նպաստելով նրանց առավել արդյունավետ, ինքնավստահ եւ նպատակային ներկայացմանը։

Բանկից հայտնել են, որ վեբինարի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հարցազրույցին ճիշտ ներկայանալու կարեւոր սկզբունքներին, այդ թվում՝

•    ինչպես ձեւավորել վստահության մթնոլորտ,
•    ինչպես լինել ազնիվ, բաց եւ դրական,
•    ինչպես պահպանել աչքի կոնտակտ,
•    ինչպես պատասխանել հարցերին հստակ, առանց միաշնորհ «այո» կամ «ոչ» պատասխանների, ներկայացնելով կոնկրետ օրինակներ:

Բացի այդ, ներկայացվել են անհատական հարցազրույցի կազմակերպման մանրամասները՝ ներառյալ տեխնիկական ուղեցույցներ, հարթակի օգտագործման կանոններ եւ հարցազրույցի ճիշտ կառուցման ձեւաչափը։

Նշվում է, որ հարցազրույցի փուլից հետո մոտ երկու շաբաթվա ընթացքում կիրականացվի հարցազրույցների մանրամասն վերլուծություն։ Այնուհետեւ բոլոր մասնակիցները կստանան անհատական էլեկտրոնային պատասխաններ՝ իրենց արդյունքների վերաբերյալ։ 

Հարցազրույցը հաջողությամբ անցած մասնակիցները կընդգրկվեն ծրագրի երրորդ եւ եզրափակիչ փուլում՝ բիզնես դերախաղում, որի արդյունքներով կձեւավորվի «Amio Era» ծրագրի 50 հաղթող մասնակիցների թիմը։

Amio Era-ն բացառիկ հնարավորություն է երիտասարդների համար՝ բացահայտելու իրենց առաջնորդական ներուժը, զարգացնելու մասնագիտական հմտությունները եւ դառնալու վաղվա բիզնես առաջատարներ։

Ծրագրի մանրամասները հասանելի են Amio Era-ի ինստագրամյան էջում եւ պաշտոնական կայքում:
 
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1966
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW