Հայաստանի 120 հազար բնակիչ եկամուտ է ստանում Yandex Armenia-ի շնորհիվ

31.07.2025 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ /
2024 թվականի սեպտեմբերի 1-ից Yandex Armenia-ն պահում եւ բյուջե է փոխանցում Yandex Go ծառայության միջոցով փոխադրման ծառայություններ մատուցող վարորդների արտոնագրի պետական տուրքը։ 

Այդ մասին Sevan Startup Summit-ի ընթացքում պատմել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։ 

Վարորդները ստիպված չեն ինքնուրույն հաշվարկել եւ փոխանցել արտոնագրի համար սահմանված պետական տուրքը. դա տեղի է ունենում ավտոմատ կերպով։  

2024 թ. սեպտեմբերից մինչեւ 2025 թ. հունիս Yandex Armenia-ն պետական բյուջե է փոխանցել ավելի քան 2,2 մլրդ դրամ՝ որպես 79 000 վարորդների պետական տուրք։

Վերջին 12 ամսվա տվյալներով՝ Yandex Armeniа-ի քաղաքային ծառայությունների օգտատերերի պատվերները կատարել է ավելի քան 120 հազար վարորդ եւ առաքիչ, ինչը երկրի տնտեսապես ակտիվ բնակչության գրեթե 10 տոկոսն է: 

Վարորդների 40%-ի եւ առաքիչների 20%-ի համար Yandex Go-ի միջոցով պատվերների կատարումը ապրուստի հիմնական միջոց է:
Դիտում՝ 5104
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW