2024 թ Yandex Armenia-ի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 300 մլն դոլար, ինչը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 1,1%-ին։ Այդ մասին Sevan Startup Summit-ի ընթացքում պատմել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։ Նա նշել է, որ Հայաստանում արդեն գործում է ընկերության 10-ից ավելի ծառայություն, որոնցից օգտվում է յուրաքանչյուր երկրորդ չափահաս բնակիչը: Ծառայությունները եկամտի հնարավորություն են տալիս 120 հազար մարդու, որոնք կազմում են երկրի տնտեսապես ակտիվ բնակչության գրեթե 10%-ը։ «Նման արդյունքները հնարավոր են դարձել մեր պրոդուկտների որակի շարունակական բարելավման, ինչպես նաև գործընկերների և օգտատերերի թվի աճի շնորհիվ: Մենք շարունակելու ենք ներդրումներ կատարել թվային ենթակառուցվածքի զարգացման գործում և Հայաստանում ներդնել նորարարական տեխնոլոգիաներ, որպեսզի ապահովենք ծառայությունների էլ ավելի բարձր մակարդակ», – նշել է Արամ Մխիթարյանը։ Yandex Armenia-ն Հայաստանում ներկայացված է այնպիսի ծառայություններով, ինչպիսիք են տաքսիների առցանց պատվերը, առաքումն ու սնունդը, գեոսերվիսները, ժամանցային ծառայությունները, ինչպես նաև կրթական նախագծերը: Tweet Դիտում՝ 4969