Telcell. 4 ուղետոմս 1-ի գնով

23.07.2025 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Telcell #ուղետոմս
Telcell Wallet հավելվածով առաջին անգամ տրանսպորտի մեկանգամյա ուղետոմս ձեռք բերելիս օգտատերերը կստանան տրանսպորտի 3 անվճար տոմս (ավտոբուս/մետրո): 

Նվեր տոմսերը հասանելի կլինեն Telcell Wallet հավելվածի «Տրանսպորտ» բաժնում: Դրանք վավերական կլինեն 3 օր: Ակցիան գործում է հուլիսի 15-ից հուլիսի 31-ը ներառյալ:

Ինչպե՞ս ստանալ 3 անվճար տոմս

1. Մուտք գործել Telcell Wallet հավելված։
2. Գլխավոր էջի «Ծառայություններ» բաժնում սեղմել «Տրանսպորտ»։
3. Սեղմել «Գնել ուղետոմս», ընտրել տրանսպորտային միջոցը՝ «Տրոլեյբուս», «Ավտոբուս եւ մետրո» կամ «Օդանավակայան», այնուհետեւ տոմսի քանակը, վճարման եղանակը եւ սեղմել «Շարունակել»։
4. Սեղմել «Վճարել»։ 
5. Վճարումը հաստատելուց հետո օգտատերը ստանում է ծանուցում տոմսերի նվերների մասին, որոնք հայտնվում են «Ուղետոմս» բաժնում։ Հավելվածում տրանսպորտի առաջին տոմսի գնման ավարտից հետո օգտատերը ավտոմատ կերպով կստանա տրանսպորտի 3 անվճար տոմս (ավտոբուս/մետրո): Նվերը յուրաքանչյուր օգտատիրոջ համար միանվագ է:

Անհրաժեշտ է իմանալ

• Արշավին կարող են մասնակցել Telcell Wallet հավելվածի ամբողջովին նույնականացում անցած օգտատերերը, որոնք կցել են անձնագիրը, իրենց պատկանող բանկային քարտը կամ ունեն Telcell Wallet բացված բանկային հաշիվ։ Ի դեպ, նույնականացման գործընթացը հեշտացվել է եւ այն իրականացվում է հաշված րոպեների ընթացքում։
• Եթե նույնականացումը չի ստացվում, անհրաժեշտ է կապ հաստատել 8830 կարճ համարով կամ գրել անձնական նամակ։
• Օդանավակայանի ուղետոմս գնելու դեպքում նվեր է տրվում ավտոբուսի կամ մետրոյի ուղետոմս (ոչ օդանավակայանի):
• Նվեր չի տրվում տերմինալից ուղետոմս գնելիս, միայն այն դեպքում, երբ առաջին տոմսը գնվել է Telcell Wallet-ով (անկախ գնված ուղետոմսերի քանակից)։
•Եթե նախկինում Telcell Wallet-ով գնվել է ուղետոմս, ապա օգտատերը նվեր չի կարող ստանալ։ 

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։




Դիտում՝ 10811
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW