Ֆասթ Բանկը Քաջարանում բացել է իր նոր՝ 37-րդ մասնաճյուղը

23.07.2025 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #Քաջարան մասնաճյուղ
Ֆասթ Բանկն օրերս Քաջարանում բացել է նոր՝ 37-րդ մասնաճյուղը, որը գործում է Լեռնագործների փողոցի թիվ 15 հասցեում։ 

Բանկից հայտնել են, որ մասնաճյուղը հագեցած է բոլոր անհրաժեշտ պայմաններով՝  ներառյալ հարմարավետ սպասասրահ, մասնավոր խորհրդատվական գոտիներ եւ փորձառու մասնագետներ։

«Քաջարան քաղաքի մասնաճյուղը լինելու է ունիվերսալ մասնաճյուղ, հաճախորդներին առաջարկելու է ժամանակակից բանկային պրոդուկտներ եւ ծառայություններ՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար նախատեսված: Մասնաճյուղի հիմնական նպատակը նաեւ լինելու է բնակչության ֆինանսական կրթվածության բարձրացումը` ուղղված թվային բանկինգից անվտանգ օգտվելուն»,- ասել է Ֆասթ Բանկի գործառնական տնօրեն, տնօրինության անդամ Ալիկ Ստեփանյանը։

Նոր մասնաճյուղը մատուցում է բանկային ամբողջական ծառայություններ՝ հաշիվների բացում եւ կառավարում, վարկային ու ավանդային գործարքներ, փոխանցումներ, քարտային ծառայություններ եւ առցանց բանկինգի փաթեթ։

«Քաջարանի մասնաճյուղի բացումը ոչ միայն նոր ֆինանսական հնարավորություններ է առաջարկում համայնքի բնակիչներին, այլեւ նոր աշխատատեղեր է ստեղծում՝ խթանելով տեղական տնտեսությունը»«- ասվում է բանկի հաղորդագրությունում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 1104
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW