Մեկնարկել է Evoca Partners Club-ն ու Evoca Benefits նախագիծը

21.07.2025 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evoca Partners Club #Evoca Benefits
Հուլիսի 18-ին N7 Beach Club-ում տեղի է ունեցել Evoca Partners Club-ի եւ Evoca Benefits նախագծի մեկնարկի միջոցառումը։

Evocabank-ից հայտնել են, որ միջոցառմանը ներկա էին 100-ից ավել խոշոր բիզնեսների ներկայացուցիչներ, ինֆլյուենսերներ եւ այլ հյուրեր։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է Evoca Partners Club-ը եւ դրա շրջանակում իրականացվող առաջին նախագիծը՝ Evoca Benefits-ը։

Evoca Partners Club-ը բիզնես գործընկերների փակ ակումբ է, որի անդամները կտրամադրեն բենեֆիթներ Evoca-ի հաճախորդներին, ինչպես նաեւ ակումբի անդամ այլ բիզնեսներին։ Partners Club-ը շարունակաբար ընդլայնվելու է՝ իրականացնելով նոր նախագծեր եւ միջոցառումներ։

Evoca Benefits նախագծի շրջանակում բանկի բոլոր քարտապանները կստանան բացառիկ բենեֆիթներ՝ զեղչեր, քեշբեքեր եւ այլ առավելություններ Evoca Partners Club-ի ավելի քան 100 առաջատար բիզնեսներից։

«Evoca Partners Club-ի շրջանակում ներառել ենք լավագույն բիզնեսներին տարբեր ոլորտներից՝ horeca, նորաձեւություն, առողջապահություն, կրթություն, սպորտ, գեղեցկություն եւ այլն։ Համոզված եմ, որ այս գործընկերությունը շատ կսիրվի բանկի եւ Evoca Partners Club-ի բիզնեսների հաճախորդների կողմից, քանի որ կստանանք սիներգիկ էֆեկտ՝ հավելյալ արժեք ստեղծելով մեր հաճախորդների համար»,– նշել է Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը:

Evoca Benefits նախագծի շրջանակում այսուհետ Evoca քարտապանները կստանան հարյուրավոր բենեֆիթներ՝ զեղչերի, քեշբեքի եւ նվեր քարտերի տեսքով՝ 100-ից ավելի գործընկեր կազմակերպությունների կողմից։ Նախագծի մանրամասներին եւ գործընկերների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Evoca քարտերին կարող եք ծանոթանալ այստեղ եւ պատվիրել Ձեր քարտն օնլայն՝ վայրկյանների ընթացքում։
Դիտում՝ 8646

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW