Amio Era․ մասնագիտական խորհուրդներ փորձագետներից

18.07.2025 | 11:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #Amio Era
Amio Era-ի առաջին փուլն առաջացրել է մեծ հետաքրքրություն, ակտիվ մասնակցություն, արդյունավետ համագործակցություններ եւ դիմորդների կրկնակի աճ։

Հուլիսի 16-ից մեկնարկել է Amio Era-ի երկրորդ փուլը: Այն նոր փորձություն է եւ հաջողության հասնելու համար շատ կարեւոր է ճիշտ պատրաստվել։ Այդ պատճառով ծրագրի գործընկեր «Դասավանդի´ր, Հայաստան» կազմակերպության փորձագետները, տարիների փորձ ունենալով երիտասարդների հետ աշխատանքում, կարեւոր խորհուրդներ են տալիս առաջին փուլը հաղթահարած եւ երկրորդ փուլ անցած ուսանողներին։

Փորձագետների խորհուրդը ուսանողներին մոտիվացիոն նամակ գրելու եւ հարցազրույցին տպավորիչ ներկայանալու համար՝

•    Մոտիվացիոն նամակում մի վերարտադրեք կենսագրություն։ Ավելի շատ պատմեք մի փորձի մասին, որն ազդել է ձեր ուղու վրա՝ ընդգծելով ձեր արժեքները, սերտած դասերն ու մասնագիտական հետաքրքրությունները,
•    Եղեք անկեղծ եւ ինքնաարտահայտվող։ Բացահայտեք իրական մոտիվացիան՝ ինչո՞ւ եք ուզում մասնակցել այս ծրագրին, եւ ինչ եք ուզում ներդնել ու ձեռք բերել,
•    Միակողմանի հարցազրույցին նախապատրաստվելիս կարեւոր չէ իդեալական ձեւակերպումը, այլ՝ վստահությունը, կառուցվածքը եւ ձեր դիրքորոշման հստակությունը,
•    Ուշադրություն դարձրեք տեխնիկական կողմին (լույս, ձայն, կապ), հատկապես միակողմանի հարցազրույցի ժամանակ։ Դրանք ստեղծում են առաջին տպավորությունը ձեր մասին եւ ձեր պատրաստվածության։

«Amio Era-ն պարզապես ծրագիր չէ․ այն մասնագիտական աճի, ինքնաճանաչման եւ կապերի ստեղծման հարթակ է, որտեղ ձեւավորվում են վաղվա առաջնորդները»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Ծրագրի ընթացքին հետեւելու համար միացեք Amio Era-ի ինստագրամյան էջին:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1445
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW