Արմենիա Ինշուրանսը ներկայացնում է իր նոր կայքը՝ www.armeniainsurance.am, ժամանակակից դիզայնով եւ բարելավված գործիքակազմով, ամբողջապես հարմարեցված հաճախորդների պահանջներին։Նոր ոճ Կայքը ներկայանում է Արմենիա Ինշուրանսի համար հատուկ մշակված բացառիկ եւ ինքնատիպ դիզայնով` արտահայտելով ընկերության յուրահատկությունը։ Նոր կայքով մեկնարկվում է ընկերության թարմացված լոգոյի կիրառումը, ամբողջականացվում ընկերության բրենդի հուսալիությունը եւ ճանաչելիությունը։Նոր հարմարությունՆորարարական լուծումների շնորհիվ նոր կայքում օգտատերն ավելի արագ եւ հեշտ կգտնի իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը: Կայքում բոլոր ապահովագրական ծառայությունները ներկայացված են միասնական ձեւաչափով՝ հստակ կառուցվածքով եւ պարզ տրամաբանությամբ: Տեղեկատվության պարզ դասակարգման եւ մատուցման շնորհիվ հաճախորդները հեշտությամբ եւ մեկ տեղում կգտնեն իրենց հետաքրքրող ապահովագրական ծառայությունը եւ դրա վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը: Նոր կայքը հասանելի է երեք լեզվով, ունի օպտիմալացված մոբայլային տարբերակ, որը ապահովում է կայքի սահուն օգտագործումը ցանկացած սարքի վրա։ Նոր գործիքներԿայքի բովանդակությունը հագեցվել է մանրամասն ուղեցույցներով, ապահովագրավճարի հաշվիչներով, պայմանագրի կնքման հայտերով, տեսաձայնային նյութերով։ Ակնկալվում է առաջիկայում գործարկել կայքի միջոցով առցանց վճարումների կատարման եւ հատուցման դիմումների ընդունման մոդուլները։Կայքի ծրագրային ապահովումն իրականացվել է Ֆիննովեյշն կազմակերպության կողմից, իսկ մարքեթինգային լուծումների մշակման հարցում համագործակցել ենք Արդշինբանկի մարքեթինգի ստորաբաժանման մասնագետների հետ։Կայքը համապատասխանում է ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվային պահանջներին:Կայքը նոր որակ է հաղորդում Արմենիա Ինշուրանսի հաճախորդների սպասարկմանը, իրագործում ընկերության տեսլականը՝ լինել հուսալիությամբ եւ կայունությամբ առանձնացող լավագույն ապահովագրական ընկերությունը Հայաստանում: Tweet Դիտում՝ 1884