Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր

07.07.2025 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Tech Week Vanadzor
Հուլիսի 4-ից 6-ը Վանաձորում կայացել է տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2025-ը։ Ամերիաբանկը միացել էր եռօրյա տոնին՝ որպես ֆինթեք գործընկեր։ 

«Նման նախաձեռնություններին մասնակցությունը նախեւառաջ կարեւոր է երիտասարդների համար, քանի որ նրանք տեսնում, հավատում եւ հասկանում են, որ կրթությամբ ու ստեղծագործ մոտեցմամբ կարող են կերտել իրենց պայծառ ապագան։ Եվ երկրորդը՝ Հայաստանի համար շատ կարեւոր խնդիր է մարզերի համաչափ զարգացումը, եւ ես ուրախ եմ, որ նմանատիպ միջոցառումները հենց մարզերում են անցկացվում»,- նշել է Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը, որը Tech Week-ի շրջանակում մասնակցել է «Ֆինանսների ապագան Հայաստանում․ բանկեր, ֆինթեք եւ web3՝ հակամարտությո՞ւն, թե՞ համատեղում» խորագրով քննարկմանը։

Միջոցառման շրջանակում Ամերիաբանկի ՄՌԿ ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցն էլ մասնակցել է «Ինչու՞ եւ ինչպե՞ս է փոխվում տեխնոլոգիական կարիերայի ուղին Հայաստանում գլոբալ փոփոխությունների պայմաններում» խորագրով պանելային քննարկմանը՝ նշելով, որ «տեխնոլոգիան մտել է մեր կյանք եւ արդեն իսկ դրա անբաժան մասն է»․

«Արդյունքում՝ աշխատաշուկայում պահանջված հմտությունները շատ արագ են փոխվում։ Միեւնույն ժամանակ, անկախ տեխնոլոգիական հմտություններից, շփման, հաղորդակցման եւ համագործակցության հմտությունների կարեւորությունը եւս չի կարելի թերագնահատել։ Փորձի փոխանակումը, մեր կարծիքների, տեսլականի ներկայացումը, հուսով ենք, կօգնի բոլոր սկսնակներին ավելի հարթ սկսել իրենց կարիերան, իսկ փորձառուներին՝ ձգտել նոր բարձունքների»։
  
Ամերիաբանկի դուստր ձեռնարկության՝ «Դիննո» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Շամցյանն էլ Tech Week-ի շրջանակում կիսվել է ընկերության հաջողության պատմությամբ՝«DINNO-ի առաջին միլիարդը․ հաջողության ճանապարհի 7 սկզբունքը» խորագրով ելույթում։ 

Նշվում է, որ Tech Week հարթակը հնարավորություն է տալիս ծանոթանալ հայկական ծագումով համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններին, նրանց անցած ճանապարհին, հաջողության պատմություններին եւ հանդիպած մարտահրավերներին, ինչպես նաեւ կրկնելու եւ գերազանցելու այդ փորձը։ 

Tech Week Armenia 2026-ը կկայանա Գորիսում։ 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 1187
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW