Evocabank-ը վերջերս բացել է իր նոր «Երեւան Մոլ» եւ «Հանրապետություն» մասնաճյուղերը՝ ավելի երկար աշխատանքային ժամերով՝ ամեն օր՝ 10:30-ից մինչեւ 21:30։«Երեւան Մոլ» մասնաճյուղում իրականացվում են հետեւյալ գործարքները՝ փոխանցումներ (ՀՀ տարածքում, ՀՀ պետական բյուջե, դեպի արտերկիր), նվեր քարտերի տրամադրում, կանխիկ գործարքներ, արտարժույթի փոխանակում, հաշիվների սպասարկում, վճարային քարտերի սպասարկում/պատվիրում, ինչպես նաեւ՝ ֆինանսական խորհրդատվություն: «Հանրապետություն» մասնաճյուղում իրականացվում են նշված բոլոր գործարքները, բացի՝ վճարային քարտերի պատվիրումից:«Այցելեք Evocabank-ի «Երեւան Մոլ» (Արշակունյաց պող., 34/3 շենք, 1-ին հարկ) եւ «Հանրապետություն» (Հանրապետության 59) մասնաճյուղեր եւ վայելեք ժամանակակից բանկային մի շարք ծառայություններ»,- ասվում է բանկի հաղորդագրության մեջ:Բանկի մյուս բոլոր մասնաճյուղերի հասցեներին եւ աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքից։ Tweet Դիտում՝ 2003