IDBank-ը Հոմպլեքս Մոլում նոր մասնաճյուղ է բացել

02.07.2025 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Հոմպլեքս Մոլ
IDBank-ը նոր մասնաճյուղ ունի․ բանկային նոր մշակույթը տարածվելու է նաեւ օրեր առաջ իր դռները բացած Հոմպլեքս Հիպեր մոլում՝ էլ ավելի մոտիկ ու հասանելի դառնալով թե՛ տարածքի բնակիչների, թե՛ առեւտրի կենտրոնի այցելուների համար։

Նոր մասնաճյուղը թվով 19-րդն է․ բանկից վստահեցնում են՝ նորաբաց առեւտրի կենտրոնում մասնաճյուղ ունենալն անչափ կարեւոր էր։ Հոմպլեքս Հիպեր Մոլում ամեն բան կա տան համար՝ սկսած տեխնիկայից մինչեւ կահույք, տնտեսական եւ կենցաղային պարագաներ եւ շատ ավելին։

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ բանկի համար սկզբունքային է հնարավորինս մոտ ու հասանելի լինել հաճախորդների համար՝ ներկայություն ապահովելով ամենապահանջված կետերում։ IDBank-ի նոր մասնաճյուղն այստեղ եւս կծառայի որպես ֆինանսական հուսալի գործընկեր։ «Հոմպլեքս Մոլ» մասնաճյուղում առկա են ժամանակակից բոլոր հարմարությունները արագ ու հարմարավետ սպասարկման համար։

Վաճառքների կազմակերպման եւ տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով՝ Հոմպլեքսի այցելուների համար այժմ հասանելի է նաեւ լիարժեք բանկային սպասարկում՝ հաշիվների բացումից մինչեւ բիզնես վարկավորում։ 

«Եվ հաճախորդների առավելագույն հարմարավետության համար նախատեսել ենք երկարացված աշխատանքային գրաֆիկ մասնաճյուղի համար՝ «Հոմպլեքս Մոլ» մասնաճյուղը հաճախորդների սպասարկում կիրականացնի ամեն օր՝ երկուշաբթիից կիրակի, ժամը՝ 10։00-22։00»:

Հոմպլեքս Մոլի եւ IDBank-ի նոր մասնաճյուղի հասցեն է՝ գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի խճ․ 1/4, մասնաճյուղն էլ երկու մուտք ունի՝ թե՛ դրսի հատվածից, թե՛ առեւտրի կենտրոնի ներսից։

Հոմպլեքս Մոլում է նաեւ Իդրամը՝ QR-վճարումներով․ առեւտրի կենտրոնում տեղակայված վաճառակետերում կարող եք վճարել Իդրամով՝ օգտվելով նաեւ Rocket Line թվային ապառիկից, ստանալով անհրաժեշտ ապրանքը նույն պահին, իսկ վճարումը կատարելով ավելի ուշ՝ հարմար պահի։ Այս պահին Իդրամով վճարել հնարավոր է ավելի քան 25․000 վաճառակետում ողջ Հայաստանի տարածքում։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 9248
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW