Ամիօ բանկը միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին առաջարկում է բիզնես վարկ, որը նախատեսված է թե´ շրջանառու միջոցների համալրման, թե´ բիզնեսում ներդրումներ կատարելու համար՝ արտադրության ընդլայնում, սարքավորումների ձեռքբերում, տարածքի արդիականացում եւ այլն։Վարկը տրամադրվում է հետեւյալ պայմաններով՝ մինչեւ 260 մլն ՀՀ դրամ, 11.5%-12.5% շահավետ տոկոսադրույք եւ 12-60 ամիս մարման ժամկետ:Բանկից հայտնել են, որ մինչեւ 10 մլն դրամի չափով բիզնես վարկերը տրամադրվում են առանց գրավի` միայն անձնական երաշխավորությամբ, իսկ մինչեւ 5 մլն դրամի դեպքում անհրաժեշտ է նվազագույնը մեկ երաշխավոր:Վարկերը տրամադրվում են 0%-2.2% միջնորդավճարով, վաղաժամկետ մարման տույժեր ու տուգանքներ չեն կիրառվում:Մանրամասներին ծանոթացեք հղմամբ։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 1482