CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է

01.07.2025 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#CyberGEN #Bug Bounty #Ակբա բանկ
Հայաստանում կիբեռանվտանգության շաբաթն ավարտվել է Bug Bounty  մրցույթի ամփոփմամբ, որտեղ Ակբա բանկի կիբեռանվտանգության հարձակողական թիմը ճանաչվել է լավագույնը։

Մրցույթի ընթացքում Ակբա բանկի կիբեռանվտանգության հարձակողական թիմը ամենաշատն է խոցելիություններ հայտնաբերել գործընկեր կազմակերպությունների թվային հարթակներում։

«Միջոցառման արդյունքում մեր թիմի կողմից հայտնաբերվել են խոցելիություններ, որոնց վերացումից հետո մեր գործընկերների բանկային հավելվածները կլինեն ավելի պաշտպանված: Կիբեռանվտանգության ոլորտում սա համակարգային խնդիր է, եւ յուրաքանչյուրի  խոցելիությունն ազդում է բոլորիս վրա։ Սրանով մենք բարձրացնում ենք բանկային համակարգի անվտանգությունը»,- նշել է Ակբա բանկի տեղեկատվական անվտանգության եւ կիբեռանվտանգության տնօրեն Վաղարշակ Իսկանդարյանը։

«Երկրորդ տարին է, որ նման միջոցառում ենք անցկացնում, բայց այս տարվա թիմերը շատ ուժեղ էին։  Առաջին տեղը գրավեց Ակբա բանկի թիմը։ Նախորդ տարի Ակբա բանկի թիմը մասնակցում էր որպես «թիրախ» կազմակերպություն ու մասնագետներին հորդորում էր, որ ստուգեն իր համակարգը, փորձեն գտնել խոցելիություններ, որոնց գտնելու դեպքում բանկը խոստանում էր խրախուսել, իսկ արդյունքում բանկը ավելի կուժեղանար»,- ասել է ՀՀ կենտրոնական բանկի ՏՏ եւ կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը։  

«Ես կողմ եմ արդյունքներով գնահատելուն. առաջին տեղը զբաղեցրել է Ակբա բանկը, երկրորդը՝ Krisp-ի թիմն է, իսկ երրորդը՝ Կենտրոնական բանկի թիմը»,- նշել է Bug Bounty մրցույթի ժյուրիի ադմիրալ Ռուբեն Մուրադյանը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Դիտում՝ 2284
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW