ԱրարատԲանկը մեկնարկում է նոր ակցիա, որի շրջանակում մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է SWIFT համակարգով մինչեւ €20,000 գումարով փոխանցումների հատուկ սակագին՝ 7000 ՀՀ դրամ: Բանկն ունի թղթակցային հաշիվների լայն ցանց՝ հաճախորդներին առաջարկելով մրցունակ միջնորդավճարներ, այդ թվում եվրո արժույթով փոխանցումների համար։ «ԱրարատԲանկը հանդիսանում է միջազգային SWIFT վճարային համակարգի անդամ՝ ապահովելով հուսալի եւ արագ միջազգային փոխանցումներ, ինչի համար միջազգային գործընկերներից բազմիցս ստացել է մրցանակներ եւ արժանացել հաճախորդների վստահությանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից Tweet Դիտում՝ 4695