«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը թողարկել է «YoYo» բջջային հավելվածը, որը նախատեսված է 4-16 տարեկան երեխաների եւ դեռահասների համար։ Ընկերությունից հայտնել են, որ այսուհետ նրանք նույնպես կարող են անկանխիկ գումար ունենալ եւ անհպում վճարումներ կատարել 22.000+ վաճառակետերում, որտեղ տեղադրված են Idram-ի կամ Fast Shift-ի QR-ները։ Բացի այդ՝ փոքրիկ եւ պատանի օգտատերերը կարող են վճարումներ կատարել այն օնլայն հարթակներում, որտեղ Fast Shift-ն ինտեգրված է որպես վճարամիջոց։ YoYo հավելվածով հնարավոր է նաեւ գումար փոխանցել կամ ստանալ ընտանիքի այն անդամից, որի Fast Shift հաշվին կցվել է երեխայի էլ․ դրամապանակը։ YoYo-ի օգտատերը կարող է լիցքավորել իր հեռախոսահամարը, ինչպես նաեւ վարձակալել PowerFull` սմարթֆոնի կամ այլ սարքերի մարտկոցը լիցքավորելու համար։Նշվում է, որ YoYo էլեկտրոնային դրամապանակը ստեղծելու գործում առանձնահատուկ կարեւորվել է անվտանգությունը․ օգտատիրոջ անձնական տվյալներն ու դրամական միջոցներն ապահովագրված են արտահոսքից կամ կորուստներից։ «Սա նաեւ ապահով միջոց է ծնողական վերահսկողության, այսինքն՝ գրանցման պահից մինչեւ հավելվածի օգտագործումը ծնողը կկարողանա հատուկ գործիքակազմի միջոցով տեսնել երեխայի օնլայն գործարքների պատմությունը եւ ֆինանսական գործողությունները։ Այդ նպատակով երեխան կարող է փոխանցումներ ստանալ միայն ընտանիքի անդամներից»,- ասվում է հաղորդագրությունում:«Սա երեխաների առաջին քայլն է դեպի ֆինանսական անկախություն։ YoYo-ի հետ նրանք կունենան տարբեր զեղչեր մի շարք վաճառակետերում, ինչպես նաեւ կսովորեն կառավարել իրենց ֆինանսական միջոցները։ Մեր ընկերությունը մեծ ոգեւորությամբ է ներկայացնում նոր հավելվածը, որը նոր ու հետաքրքիր հնարավորություններ կստեղծի ինչպես մեր, այնպես էլ մեր պատանի օգտատերերի համար»,- ասել է «Fast Shift» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։YoYo էլեկտրոնային դրամապանակը ներբեռնելու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով։Fast Shift-ը վճարահաշվարկային ընկերություն է, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություն։«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 1365