Կոնվերս Բանկը բարելավել է ժամկետային ավանդի պայմանները՝ ավելի արդյունավետ դարձնելով խնայողությունը։Բանկն առաջարկում է տարեկան մինչեւ 9.75% եկամտաբերությամբ ավանդներ ճկուն պայմաններով եւ Converse Mobile հավելվածով կառավարման հնարավորությամբ:Ձեր խնայողությունները՝ Ձեր կանոններով, Converse Mobile-ում Եթե փնտրում եք խնայելու հարմար ապահով եւ ժամանակակից տարբերակ, ապա Converse Mobile հավելվածը լավագույնն է Ձեզ համար։ Այստեղ հասանելի են խնայողության հնարավորություններ՝ հարմարեցված յուրաքանչյուր հաճախորդի պահանջներին. ավանդներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով՝ 45 օրից մինչեւ 2 տարի ժամկետով եւ տարբեր պայմաններով։Դուք կարող եք.• Ընտրել, թե երբ ստանալ տոկոսագումարը՝ ամսական, թե ժամկետի ավարտին• Ընտրել ավանդ՝ մայր գումարի համալրման հնարավորությամբ կամ առանց դրա• Ներդնել ավանդ՝ մինչեւ ժամկետի ավարտը մասնակի ելքագրման հնարավորությամբԵվ այդ ամենը մի քանի հպումով՝ անմիջապես Converse Mobile հավելվածում կամ այցելելով բանկի ցանկացած մասնաճյուղ:Ինչպե՞ս սկսել խնայել Converse Mobile-ում.• Բացեք Converse Mobile հավելվածը• Ընտրեք Ավանդներ, + Նոր պրոդուկտ• Ընտրեք Ձեզ հարմար տարբերակը եւ լրացրեք անհրաժեշտ դաշտերըՄանրամասների համար՝ https://conversebank.am/hy/deposits/, 010 511 211Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 1810