AMX-ը վերահաստատել է համապատասխանությունը միջազգային ISO ստանդարտներին

26.06.2025 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#AMX #ISO ստանդարտ
Հայաստանի ֆոնդային բորսան եւ Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) հաջողությամբ վերահաստատել են ISO 27001:2022՝ տեղեկատվական անվտանգության կառավարման եւ ISO 9001:2015` որակի կառավարման համակարգերի ստանդարտներին համապատասխանությունը։

AMX-ից հայտնել են, որ այս ստանդարտներին համապատասխանության վերահաստատումը եւս մեկ անգամ վկայում է «AMX խմբի շարունակական նվիրվածությունը՝ ապահովելու բարձր որակի, անվտանգ եւ վստահելի ծառայություններ իր գործընկերներին, հաճախորդներին եւ շուկայի մյուս մասնակիցներին»։ 

«Տեղեկատվական անվտանգության ոլորտում AMX-ը հետեւողականորեն ներդնում է ժամանակակից համակարգեր եւ վերահսկողական գործիքներ՝ տեղեկատվական ռիսկերն արդյունավետ կառավարելու, տվյալների պաշտպանությունն ապահովելու եւ տեխնոլոգիական միջավայրը շարունակաբար բարելավելու նպատակով։ 

Տեղեկատվական ակտիվների մշտադիտարկումը, ինչպես նաեւ կառավարման մեխանիզմների շարունակական զարգացումը, ամրապնդում են վստահությունը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերների շրջանում՝ ապահովելով կապիտալի շուկայի ծառայությունների մատուցման միջազգային մակարդակ»,- ասվում է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1466
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW