IDBank-ի ֆինանսական ինստիտուտների վարչության ղեկավար եւ ICC Armenia-ի գործադիր խորհրդի անդամ Իննեսա Ամիրբեկյանը նշանակվել է Trade Finance Global (TFG)-ի՝ աշխարհի առաջատար առեւտրային ֆինանսավորման հրատարակության խմբագրական խորհրդի անդամ։Բանկից հայտնել են, որ Trade Finance Global-ը, ունենալով ավելի քան 160,000 ընթերցող եւ ամսական 7.1 միլիոն օրգանական դիտում, կարեւորագույն հարթակ է առեւտրային ֆինանսների, թղթակցային բանկային գործունեության, միջազգային վճարումների եւ ֆինանսական շուկաների ոլորտներում մտքի առաջնորդության համար։ Նորանշանակ խորհրդի անդամները ներկայացնում են ոլորտների, տարածաշրջանների եւ տեսակետների լայն ու բազմազան շրջանակ՝ նպաստելով համաշխարհային ֆինանսների ավելի համապարփակ եւ ներառական լուսաբանմանը:Խմբագրական խորհրդի առաքելությունն է ապահովել հրապարակված բովանդակության բարձր որակը եւ արդիականությունը՝ հիմնվելով փորձագիտական գիտելիքների վրա եւ հետեւելով ոլորտի զարգացումներին: Առաջատար միջազգային մասնագետներից կազմված խորհուրդը կարեւոր դեր է խաղում առեւտրի եւ ֆինանսների էկոհամակարգում քննարկումների ձեւավորման գործում: «Մեծ պատիվ է միանալ Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին, որը հարգված միջազգային հարթակ է՝ նվիրված առեւտրային ֆինանսների, թղթակցային բանկային գործունեության, միջազգային վճարումների եւ ֆինանսական շուկաների զարգացմանը: Ես այս հրավերը համարում եմ վստահության կարեւոր նշան՝ ինչպես իմ մասնագիտական անցած ճանապարհի, այնպես էլ IDBank-ի աճող հեղինակության նկատմամբ միջազգային ասպարեզում: Ես անհամբեր եմ զարգացող շուկաներից ստանալ գիտելիքներ եւ աջակցել TFG-ի առաքելությանը՝ ոլորտում լավագույն փորձը զարգացնելու, համագործակցությունը խթանելու եւ միջազգային առեւտրային եւ բանկային համայնքի կապերը ամրապնդելու համար»,- ասել է Իննեսա Ամիրբեկյանը:«Trade Finance Global-ում մենք ցանկանում ենք համապատասխանել մեր ստեղծած անվանն ու հեղինակությանը՝ ապահովելով առեւտրի ֆինանսավորման ոլորտի իսկապես համապարփակ եւ գլոբալ լուսաբանում: Այս առաքելությանը համապատասխան՝ մենք ուրախ ենք ավելի սերտորեն համագործակցել Իննեսա Ամիրբեկյանի հետ: Ոլորտում նրա մեծ փորձը եւ տարածաշրջանի մասին բացառիկ գիտելիքները կօգնեն ձեւավորել մեր խմբագրական ռազմավարությունը եւ բարձրացնել Հայաստանի դերը միջազգային առեւտրային դաշտում», - նշել է Trade Finance Global (TFG)-ի խմբագրի տեղակալ Մահիկա Ռավի Շանկարը:«IDBank-ը այս հրավերը համարում է վստահության նշանակալի դրսեւորում թե՛ Իննեսա Ամիրբեկյանի մասնագիտական նվաճումների, թե՛ միջազգային ֆինանսական ոլորտում բանկի աճող ներգրավվածության եւ հեղինակության նկատմամբ։ Նշանակումը արտացոլում է բանկի հանձնառությունը՝ նպաստելու համաշխարհային լավագույն փորձի զարգացմանը եւ ամրապնդելու Հայաստանի ներկայությունը միջազգային ֆինանսական ասպարեզում»,- ասվում է բանկի հաղորդագրության մեջ:IDBank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 12664