Ամիօ բանկը ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի հետ կհամագործակցի Amio Era բարեգործական ծրագրի շրջանակում

23.06.2025 | 12:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #Amio Era
Ամիօ բանկը եւ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Amio Era բարեգործական ծրագրի շրջանակում:

Բանկից հայտնել են, որ համալսարանի միջին եւ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել ծրագրին՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի փոխհատուցում բանկի կողմից:

Ամիօ բանկն արդեն երկրորդ տարին է, որ իրականացնում է Amio Era կրթական բարեգործական ծրագիրը, որի շրջանակում ՀՀ տարբեր բուհերի սոցիալապես խոցելի խմբերի միջին եւ բարձր առաջադիմությամբ մինչեւ 50 ուսանողի կտրամադրվի կրթավճար: 

Ծրագրի մանրամասները ներկայացված են Amio Era-ի ինստագրամյան էջում եւ նախագծի պաշտոնական կայքում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 15-ը: Մասնակցության հայտը՝ այստեղ:

 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1705

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW