Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչեւ B1, հեռանկարը՝ կայուն

19.06.2025 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moody's #Յունիբանկ
Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ազգային եւ արտարժույթով ավանդների երկարաժամկետ վարկանիշները B2-ից մինչեւ B1 եւ հեռանկարը սահմանել կայուն։ 

Բանկից հայտնել են, որ վարկունակության բազային գնահատականը եւ ճշգրտված BCA-ն b3-ից բարձրացվել են մինչեւ b2 մակարդակի, բանկի կոնտրագենտի ռիսկի ազգային եւ արտարժույթով երկարաժամկետ վարկանիշները (CRRs)` B2-ից մինչեւ B1, իսկ կոնտրագենտի ռիսկի (CR Assessment) երկարաժամկետ գնահատականը` B2(cr)-ից բարձրացվել է մինչեւ B1(cr):

«Վարկանիշների բարձրացումը պայմանավորված է վերջին երկու տարվա ընթացքում բանկի վարկային պորտֆելի որակի եւ շահութաբերության զգալի բարելավմամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
Դիտում՝ 6485

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW