ՎՏԲ-Հայաստան Բանկ. Օնլայն փոխանցումների նոր ծառայություն՝ ՌԴ բոլոր բանկերի «Мир» քարտերին

17.06.2025 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #«Мир» քարտ
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են իրենց «Mir» քարտերից փոխանցումներ կատարել ռուսաստանյան բանկերի «Мир» քարտապաններին՝ օգտվելով նոր ծառայությունից, որը հասանելի է բանկի կայքում։
 
Միջոցները մուտքագրվում են ստացողի քարտին ակնթարթորեն եւ առանց միջնորդավճարի։

Ռուսաստան փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել բանկի կայք, բացել «Փոխանցումներ» բաժինը եւ ընտրել «Քարտերին»։ Այնուհետեւ անցնել «ՌԴ բանկերի քարտերին» ենթաբաժին ու սեղմել «Փոխանցել» կոճակը՝ անցնելով օնլայն փոխանցման էջ։ Բացված դաշտերում պետք է լրացնել ուղարկողի եւ ստացողի տվյալները (կարող է լինել ցանկացած ՌԴ բանկի «Мир» քարտ)։

Փոխանցումները կատարվում են ՌԴ ռուբլով՝ առանց միջնորդավճարի։ Մեկ փոխանցման նվազագույն գումարը 100 ռուբլի է, առավելագույնը՝ 80 հազ․ ռուբլի։ Մեկ օրվա ընթացքում նույն քարտից հնարավոր է փոխանցել ոչ ավելի քան 80 հազ․ ռուբլի, օրական՝ առավելագույնը 3 գործարք։

«Մենք ձգտում ենք միջազգային փոխանցումների ծառայությունները դարձնել առավել հասանելի եւ հարմար մեր հաճախորդների համար։ Դեպի Ռուսաստան փոխանցումների ծավալը առաջին եռամսյակի ընթացքում աճել է 39%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչը վկայում է ծառայության պահանջված լինելու մասին։ Մենք հատուկ պարզեցրել ենք գործընթացը՝ հնարավորություն տալով կատարել քարտից քարտ փոխանցումներ՝ առանց հավելվածի՝ անմիջապես կայքից։ Սա մեր ստրատեգիայի մի մասն է՝ ուղղված հաճախորդների համար հարմար թվային լուծումներ ստեղծելուն», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Եթե հաճախորդը չունի «Mir» քարտ, նա կարող է պատվիրել այն անվճար՝ անմիջապես բանկի կայքում։ Քարտը բազմարժութային է, ինչը թույլ է տալիս փոխանցումներ կատարել ինչպես դրամային, այնպես էլ ռուբլով հաշիվներից։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: 
Դիտում՝ 3108
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW