Երեւան /Մեդիամաքս/. 13 բանկեր եւ 3 վարկային կազմակերպություններ ընդգրկվել են այսօր հրապարակված ՀՀ 300 խոշորագույն հարկատուների ցուցակում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ՀՀ բանկային հատվածում 2008թ. խոշորագույն հարկատուն եղել է “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը”: Բանկի վճարած հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 2,287,255.8 հազ. դրամ: ՀՀ 300 խոշորագույն հարկատուների ցանկում “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը” զբաղեցնում է 28-րդ տեղը:Ցուցակի 32-րդ տեղում է 2,132,380.4 հազ. դրամի հարկեր վճարած “Արդշինինվեստբանկը”: 52-րդ հորիզոնականում է “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” (1,542,867.4 հազ. դրամ): Ցուցակում ընդգրկվել են նաեւ. “Հայէկոնոմբանկը” (80-րդ տեղ, 949,352.9 հազ.), “Յունիբանկը” (87-րդ տեղ, 869,187.1 հազ.), “Կոնվերս Բանկը” (92-րդ տեղ, 833,630.7 հազ.), “ՎՏԲ-Հայստան բանկը” (97-րդ տեղ, 787,458.6 հազ.), “Ինեկոբանկը” (146-րդ տեղ, 537,194.0 հազ.), “Հայբիզնեսբանկը” (147-րդ տեղ, 535,667.2 հազ.), “Ամերիաբանկը” (204-րդ տեղ, 377,429.1 հազ.), “Անելիք Բանկը” (205-րդ տեղ, 376,713.5 հազ.), “Առէկսիմբանկը” (258-րդ տեղ, 295,252,3 հազ.) եւ “Զարգացման Հայկական Բանկը” (262-րդ տեղ, 285,739.0 հազ.): Ցուցակի 218-րդ տեղում է “Արեգակ” ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որի վճարած հարկերի ընդհանուր ծավալը անցած տարվա ընթացքում կազմել է 349,300.5 հազ. դրամ: 227-րդ տեղում է “Ֆինկա” ունիվերսալ վարկային կազմակերպությունը (329,189.9 հազ. դրամ), 228-րդում` “Նորվիկ” ունիվերսալ վարկային կազմակերպությունը (328,924.1 հազ. դրամ):Սոցիալական վճարների ծավալով ՀՀ ֆինանսական հատվածում եւս առաջատարը “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն” է (19-րդ տեղ, 377,161.5 հազ.դրամ): 20-րդ տեղը զբաղեցնում է “Արդշինինվեստբանկը” (375,845.1 հազ.), 26-րդը` “ՎՏԲ-Հայաստան բանկը” (267,907.7 հազ. դրամ): Tweet Դիտում՝ 17837