Ամիօ բանկն իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցներին առաջարկում է Visa Signature Business պրեմիում դասի վճարային քարտը, որն ունի մի շարք առավելություններ` ի համեմատ ստանդարտ վճարային քարտերի, որոնք նպատակաուղղված են բիզնեսի զարգացմանը։Բանկից հայտնել են, որ այս քարտը, բացի ցանկացած բանկային գործարք իրականացնելը, հնարավորություն է տալիս նաեւ՝- անվճար մուտք գործել օդանավակայանների բիզնես սրահներ,- շրջանցել հերթերը Fast Track ծառայության շնորհիվ,- ապահովագրել ճամփորդությունները,- օգտվել Visa Concierge ծառայությունից, որը 24/7 կլինի Ձեր կողքին։Քարտի միջոցով կարող եք նաեւ ստանալ զեղչեր տեղական եւ միջազգային ընկերություններից, ինչպիսիք են` Meta, Google, LinkedIn, Microsoft, Trello, Harvard Business Review, Sparsis, Job.am՝ բիզնեսի կառավարման գործիքների, առցանց դասընթացների եւ մարկետինգային ծառայությունների համար։Մինչեւ հուլիսի 31-ը քարտը կարող եք ձեռք բերել 25,000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով՝ նախկին 50,000 ՀՀ դրամի փոխարեն։ Բացի այդ, կատարելով անկանխիկ վճարումներ՝ կմասնակցեք մրցույթին եւ հնարավորություն կունենաք շահել արժեքավոր մրցանակներից մեկը: Հետաքրքրված անձինք կարող են լրացնել հայտը` ուղարկելով «Visa» բառը, որից հետո մեր մասնագետները կապ կհաստատեն նրանց հետ կամ այցելել Ամիօ բանկի ցանկացած մասնաճյուղ։Մանրամասներին ծանոթացեք հղմամբ։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1669