Քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում

05.06.2025 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԷԿ #ՀՀ #ԱՄՆ

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի միջազգային միջուկային քաղաքականության հարցով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությանը։ 

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը հատկապես Հայաստանի էներգետիկայի բնագավառին ցուցաբերած շարունակական աջակցության համար, ինչպես նաեւ օրերս ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ ՀԱԷԿ-ում տեղադրված վարժասարքի համար։ 

«Խուդաթյանը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ ատոմային էներգետիկայի բնագավառում ծավալված համագործակցությունը եւ երկուստեք պատրաստակամություն են հայտնել հետագա համագործակցությունը խորացնելու հարցում։ 

Հանդիպման ժամանակ քննարկվել են ԱՄՆ-ի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության եւ Խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում ՀՀ եւ ԱՄՆ համագործակցության շրջանակին վերաբերող մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում:

Դիտում՝ 1802
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW