Ամիօ բանկը, համագործակցելով El Motors ավտոսրահի հետ, առաջարկում է շահավետ պայմաններ BYD էլեկտրամեքենաների ամենապահանջված մոդելների գնման համար։Բանկից հայտնել են, որ այժմ BYD E2, BYD Yuan Up եւ BYD Seagull մոդելները El Motors ավտոսրահից հնարավոր է ձեռք բերել հետեւյալ պայմաններով․• տարեկան 9% տոկոսադրույք (փաստացի՝ 9.36-11.35%)• մինչեւ 60 ամիս մարման ժամկետ• ընդամենը 10% կանխավճար«Սա կատարյալ հնարավորություն է ժամանակակից, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար եւ տեխնոլոգիապես զարգացած մեքենա ձեռք բերելու համար՝ առավել հասանելի ֆինանսական պայմաններով»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Հետաքրքրված անձինք կարող են լրացնել հայտը, որից հետո մասնագետները կապ կհաստատեն նրանց հետ կամ այցելել Ամիօ բանկի ցանկացած մասնաճյուղ։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2270