Ռեալ խնդիր՝ ռեալ ժամանակում լուծելու համար. UI/UX Design Battle մրցույթն իրականություն է

29.05.2025 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #UI/UX Design Battle
Մասնագիտական բանավեճեր ու քննարկումներ, մտքերի փոխանակում եւ մրցույթ. UI/UX Design Battle-ն իրականություն է: Միջոցառումը, որի գլխավոր գործընկերը Կոնվերս Բանկն էր, համախմբել էր ստեղծագործական համայնքը մի ընդհանուր նպատակի շուրջ. մասնագիտական կարծիքով ու առաջարկներով նպաստել մոբայլ բանկինգի զարգացմանը Հայաստանում:

Կոնվերս Բանկից հայտնել են, որ UI/UX Design Battle-ի շրջանակում անցկացված մրցույթի մասնակիցները ռեալ ժամանակում պետք է լուծեին ռեալ խնդիր՝ հիմնված Converse Mobile հավելվածի օգտատերերի արձագանքների եւ կարծիքների վրա: Այն վերաբերել է հաճախորդների շրջանում ամենաքննարկվող «Payments & Transfers» բաժնին:

«Այն, որ Կոնվերս Բանկը դարձել է նման միջոցառման գործընկեր, հասունության նշան է: Սա ոչ թե պարզապես գործընկերություն է, այլ՝ գիտակցված որոշում»,- ասել է Armenian Code Academy-ի դիզայնի ուղղության ղեկավար, միջոցառման ժյուրիի անդամ Դավիթ Պեդանյանը։

«Շատ հատկանշական էր, որ Կոնվերս Բանկը համաձայնեց ներկայացնել քեյսը, թույլ տվեց քննարկման առարկա դարձնել դրա ներքին հարցերը եւ հնարավորություն տալ մասնագետներին մանրամասն ուսումնասիրել այն, առաջարկել նոր լուծումներ, փոփոխություններ։ Սա շատ կարեւոր է, քանի որ խոսքը տասնյակ հազարավոր օգտատերեր ունեցող պրոդուկտի մասին է»,- ասել է Skill-Event Marketing ընկերության հաղորդակցության գծով տնօրեն Աննա Մանֆրեդին:

Կոնվերս Բանկի մարքեթինգի բաժնի եւ մոբայլ բանկինգի կռոսֆունկցիոնալ թիմի ղեկավար Սերգեյ Ուսնունցի խոսքով՝ Converse Mobile հավելվածն արդեն այսօր առաջարկում է անհատականացված ֆինանսական փորձառություն։

«Մեզ համար կարեւոր է յուրաքանչյուր հաճախորդի կարծիքը Կոնվերս Բանկի մոբայլ բանկինգի հետագա զարգացման համար։ Եվ ուրախ ենք, որ մեր բազմաթիվ օգտատերերին այսօր միացավ նաեւ ստեղծագործական համայնքը՝ իր կարծիքով եւ առաջարկներով աջակցելով հավելվածի հետագա բարելավումներին»,- ասել է նա։

UI/UXDesign Battle-ի ընթացքը, մասնագետների կարծիքներն ու մրցանակակիրների ոգեւորությունը՝ տեսանյութում:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2806
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW