Յունիբանկի «Հաղթանակ» մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է 9:30-ից 19:30

27.05.2025 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #«Հաղթանակ» մասնաճյուղ
Յունիբանկի «Հաղթանակ» մասնաճյուղը սկսել է աշխատել երկարացված աշխատանքային գրաֆիկով։ Մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:30-ից մինչեւ 19:30-ը: «Հաղթանակ» մասնաճյուղի հասցեն է՝ Երեւան, Կոմիտաս 62, N94։

Բանկից հայտնել են, որ երկարացված գրաֆիկի նպատակն է ապահովել ավելի հարմար սպասարկում՝ հնարավորություն տալով հաճախորդներին այցելել բանկ իրենց աշխատանքային օրվա ավարտից հետո:  

«Մասնաճյուղերում սպասարկումը շարունակում է արդիական լինել անգամ թվայնացման դարաշրջանում: Չնայած Յունիբանկի բազմաթիվ հաճախորդներ իրենց բանկային գործարքները կատարում են UNIMobile հավելվածի միջոցով՝ շատերը շարունակում են նախընտրել մասնագետների հետ անմիջական շփումը: Յունիբանկը հավատարիմ է իր ռազմավարությանը՝ զարգացնել ինչպես թվային ծառայությունները, այնպես էլ մասնաճյուղային ցանցը՝ ապահովելով հարմար եւ արագ սպասարկում բոլոր հաճախորդների համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 13359
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW