Արցախբանկը գործարկել է MoneySend ծառայությունը

27.05.2025 | 12:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախբանկ #MoneySend
Այսուհետ Mastercard-ի MoneySend ծառայությունը հասանելի է Արցախբանկի քարտապաններին:

Բանկից հայտնել են, որ MoneySend-ը իրենից ներկայացնում է միջազգային քարտից քարտ փոխանցումների համակարգ, որի միջոցով բանկի քարտապանները հնարավորություն ունեն կատարելու քարտից քարտ փոխանցումներ արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Mastercard քարտերին:

MoneySend-ի միջոցով քարտապանները կարող են Արցախբանկ Մոբայլ հավելվածում իրականացնել փոխանցումներ բանկում գործող իրենց քարտային հաշիվներից աշխարհի 100+ երկրների Mastercard քարտերին:

Համակարգի եւ բանկի մոբայլ հավելվածի տեխնիկական լուծումների շնորհիվ ծառայությունը ապահովում է պարզ, արագ եւ անվտանգ դրամական փոխանցումներ:

Փոխանցումներն իրականացվում են քարտի համարով՝ ՀՀ դրամով եւ արտարժույթով՝ USD, EUR, RUB:

Մեկ փոխանցման սահմանաչափերն են

մինչեւ 400,000 ՀՀ դրամ
մինչեւ 800 ԱՄՆ դոլար
մինչեւ 800 եվրո
մինչեւ 50,000 ՌԴ ռուբլի:

Փոխանցումների իրականացման պայմաններին եւ երկրների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Արցախբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 2942

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW