IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը

21.05.2025 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Կապան #մասնաճյուղ
Կապան քաղաքում IDBank-ը բացեց իր նոր մասնաճյուղը։ Հաճախորդների դրական արձագանքները բանկի թիմն արդեն ստացել է․ նրանք ուրախությամբ են նշում, որ բացի առցանց գործարքներից, անհրաժեշտության դեպքում կկարողանան նաեւ ֆիզիկապես սպասարկվել մասնաճյուղում։

Ինչպես բանկի բոլոր մասնաճյուղերը, Կապան մասնաճյուղը եւս հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով եւ հարմարավետ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով։

Վաճառքների կազմակերպման եւ տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով՝ բանկի համար կարեւոր եւ առանցքային է Հայաստանի յուրաքանչյուր հատվածում ֆիզիկական ներկայություն ունենալ․ «Գիտենք, որ մեր սահմանային մարզերում բնակիչները ոգեւորությամբ են ընդունում յուրաքանչյուր նորությունը, հատկապես, երբ հնարավորություն չունեն ժամանակի եւ հեռավորության տեսանկյունից հաճախ հասնել մայրաքաղաք եւ ֆիզիկապես կատարել իրենց անհրաժեշտ գործարքները: Այս պահին էլ բազմաթիվ շահավետ առաջարկներ ունենք մեր հաճախորդներին՝ IDSalary աշխատավարձային փաթեթը, ավիատոմսեր գնելու դիմաց 25% idcoin ստանալու արշավը եւ այլն։ Կապանի մասնաճյուղում էլ մեր հաճախորդները կարող են ծանոթանալ բոլոր առաջարկներին եւ օգտվել դրանցից»,- ասել է Արթուր Քոչարյանը։

Այս միտքը փաստում են նաեւ Կապանի բնակիչները։ Կապանի բնակիչ Սվետլանա Մովսիսյանը նշեց, որ մարզային կյանքի համար շատ կարեւոր են նման նախաձեռնությունները․ «Միանշանակ է, որ IDBank-ը թվային բանկինգի առումով առաջատարներից է, սակայն շատ կարեւոր է նաեւ բանկի ֆիզիկական ներկայությունը, եւ վստահ եմ, որ նորաբաց այս մասնաճյուղը ավելի հարմարավետ կդարձնի հաճախորդների կյանքն ու կօգնի զարգացնել տեղական տնտեսությունը»։

Բանկի նոր մասնաճյուղը Կապանում գործում է արդեն մեկ ամիս եւ այդ ընթացքում բազմաթիվ նոր հաճախորդներ են ներգրավել, ինչպես նաեւ մասնաճյուղ են սկսել այցելել հավատարիմ հաճախորդները․ «IDBank-ը Կապանում եւ հարակից համայնքներում ուներ բազմաթիվ հաճախորդներ մինչեւ մասնաճյուղի բացումը, որոնց համար միշտ ցանկալի է եղել այս նորությունը։ Այս մասնաճյուղը մեր համագործակցությունը կդարձնի է՛լ ավելի հուսալի, իսկ հաճախորդների սպասարկումը՝ առավել հարմարավետ», - ասաց Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արշամ Սարգսյանը։

IDBank-ի Կապան մասնաճյուղը գործելու է Արամ Մանուկյան փողոց 1/68 հասցեում։ Այս պահին IDBank-ն ունի մասնաճյուղեր Երեւանում, Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում, Աբովյանում, Հրազդանում, Արմավիրում, Արտաշատում եւ Կապանում։

IDBank-ից հիշեցնում են, որ բանկային բոլոր գործարքները կարելի է կատարել նաեւ առցանց՝ IDBanking.am առցանց հարթակով կամ Idram&IDBank հավելվածով․ վերջինս ունի անհպում QR-վճարումներ ընդունող վաճառակետերի ամենամեծ ցանցը Հայաստանում՝ ավելի քան 23․500 վաճառակետ, որոնցից 10․000-ում առկա է նաեւ Rocket Line 0% թվային ապառիկով վճարման հնարավորությունը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 11747
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW