ԱրմՍվիսԲանկը ՎԶԵԲ-ի կողմից արժանացել է երկու մրցանակի

20.05.2025 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրմՍվիսԲանկ #ՎԶԵԲ #մրցանակ
2025թ-ի մայիսի 13-15-ը Լոնդոնում կայացած Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) 34-րդ բիզնես համաժողովի շրջանակում Առեւտրի ֆինանսավորման ծրագրի (TFP) ոլորտում նախորդ տարվա ցուցանիշների արդյունքներից ելնելով` «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ն արժանացել է «2024թ-ի Ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում» եւ «Տարվա կանաչ գործարք» մրցանակներին:

ՎԶԵԲ-ի կողմից «Ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին բանկն արժանանում է արդեն յոթերորդ տարին անընդմեջ:

Մրցանակների շնորհումը վկայում է ՎԶԵԲ-ի հետ Առեւտրի ֆինանսավորման ոլորտում բանկի տարեցտարի ընդլայնվող արդյունավետ համագործակցության մասին: Համագործակցության ընթացքում բանկի համար սահմանված սկզբնական սահմանաչափն ավելացել է մոտ 10 անգամ` կազմելով 28.5 մլն ԱՄՆ դոլար, որը ներկայումս ՀՀ բանկային համակարգում ամենամեծ սահմանաչափերից մեկն է:

«Բանկն իր գործունեության ընթացքում միշտ կարեւորել է Առեւտրի ֆինանսավորման գործիքների կիրառումն ու զարգացումը եւ հաճախորդների ֆինանսական պահանջները միջազգայնորեն ընդունված գործիքակազմի միջոցով բավարարելու հնարավորությունը։

Համագործակցելով ՎԶԵԲ-ի հետ դեռեւս 2010թ-ից` բանկն առեւտրի ֆինանսավորման ոլորտից բացի զգալի հաջողություններ է գրանցել նաեւ ՓՄՁ վարկավորման եւ GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի շրջանակում:

ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը գտնվում է շարունակական զարգացման փուլում: Ներկայումս ՎԶԵԲ-ի հետ համագործակցության ծավալները բոլոր ուղղություններով գերազանցում են 50.5 մլն ԱՄՆ դոլարը»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ :

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ից:
Դիտում՝ 5943
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW