Փոխանցման 1% հատուկ սակագին՝ ԱրարատԲանկի հաճախորդների համար

19.05.2025 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ /
Այսուհետ ԱրարատԲանկի հաճախորդները Moneytun միջազգային արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով դեպի ԱՄՆ (Կալիֆորնիա և Նևադա) փոխանցման համար վճարելու են աննախադեպ 1% հատուկ սակագին։ Իջեցված սակագներ են գործում նաև դեպի ՌԴ, Եվրոպա և Հնդկաստան ուղղությունների համար։

Փոխանցումները կարելի է իրականացնել առանց հաշվի բացման րոպեների ընթացքում։

Հատուկ առաջարկը գործում է մինչև հուլիսի 7-ը ներառյալ։

ԱրարատԲանկը և Moneytun միջազգային արագ դրամական փոխանցման համակարգը համագործակցում են ավելի քան 10 տարի՝ հաճախորդների համար ապահովելով ինչպես անվտանգության բարձր մակարդակ, այնպես էլ արագ, հուսալի և արդյունավետ լուծումներ։  

Մանրամասների համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ, բանկի պաշտոնական կայք կամ զանգահարեք +374 10 59 23 23:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 5208
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW