Թրամփը հայտարարել է երկու ամսում $10 տրիլիոնի ներդրումներ ներգրավելու մասին

15.05.2025 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ /
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է առաջիկա երկու ամսվա ընթացքում արտասահմանյան երկրներից ներգրավել $10 տրիլիոնի ներդրումներ։

«Ոչ մի երկիր երբեք նման մակարդակի չի հասել։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Կատարի էմիրին, որը մեծ կապիտալ է ներդրել։ Արդյունքը կլինի երկու, երեք, գուցե չորս միլիոն նոր աշխատատեղերի ստեղծումը Միացյալ Նահանգներում», - ասել է Թրամփը Դոհայում ԱՄՆ-ի եւ Կատարի գործարար առաջնորդների հետ հանդիպման ժամանակ։

Նա հույս է հայտնել, որ ներդրումները կօգնեն մարել ԱՄՆ-ի պետական պարտքը։
Դիտում՝ 6608
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW