Պոլ Կրուգմանը եւ Տարոն Աջեմօղլուն կմասնակցեն ԵՊՀ գիտաժողովին

14.05.2025 | 10:17 Գլխավոր էջ / Նորություններ /
Ս.թ. հոկտեմբերի 8-ից 10-ը ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում կայանալիք «Փոխակերպվող տնտեսություն» միջազգային երկրորդ գիտաժողովին կմասնակցի Նոբելյան երկու մրցանակակիր:

Ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը հայտնել է, որ գիտաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել տնտեսագիտության ոլորտում 2008թ. եւ 2024թ. Նոբելյան մրցանակակիրներ Պոլ Կրուգմանը եւ Տարոն Աջեմօղլուն:

«Մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ կկարողանանք նախաձեռնել իրապես միջազգային գիտաժողով մասնակիցների լայն ընդգրկմամբ։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներիս, ովքեր ջանք չխնայեցին այս գաղափարի իրագործման համար», - ասել է Կառլեն Խաչատրյանը:
Դիտում՝ 7587

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW