BMW-ի, Mercedes Benz-ի, Siemens-ի եւ Adidas-ի ղեկավարները համատեղ ուղերձ են տարածել

08.05.2025 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ /
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի նախօրեին  գերմանական 49 ընկերությունների ղեկավարներ համատեղ ուղերձ են տարածել՝ հայտարարելով Ադոլֆ Հիտլերի գլխավորած ազգային սոցիալիստների իշխանության ամրապնդման գործում ունեցած պատասխանատվության մասին։

Նամակը հրապարակվել է Die Zeit թերթում։

Ուղերձի նախաձեռնողները Bayer, BASF, Evonik եւ Siemens ընկերությունների ղեկավարներն են, որոնք ավելի վաղ մասնակցել էին նացիստական Աուշվից մահվան ճամբարի ազատագրմանը նվիրված արարողությանը։

Ուղերձում ասվում է, որ նացիստների իշխանության գալը հնարավոր չէր լինի «առանց քաղաքականության, բանակի, դատական համակարգի եւ տնտեսության պատասխանատուների ձախողման», եւ որ գերմանական ընկերությունները նպաստել են «ազգային սոցիալիստների իշխանության ամրապնդմանը»։

«Այն ժամանակ շատ ընկերություններ եւ նրանց ներկայացուցիչները ներգրավված էին այս գործընթացում՝ սեփական շահերից ելնելով։ Այսօր մենք՝ գերմանական ընկերություններս, ստանձնում ենք նացիստական դարաշրջանի հանցագործությունների հիշատակը պահպանելու պատասխանատվությունը: Այդ հանցագործությունները մեզ կրկին ու կրկին հիշեցնում են ժողովրդավարության փխրունության մասին։ 1933 թվականին եւ դրանից հետո շատերը լռում էին, շրջվվում ու փակում աչքերը։ Դրանից բխում է մեր պատասխանատվությունը անցյալի, ներկայի եւ ապագայի համար», - ասվում է կոչում, որը ստորագրել են, մասնավորապես, Bayer, BMW, Hugo Boss, Mercedes Benz, Siemens, Volkswagen, Adidas ընկերությունների ղեկավարները։
Դիտում՝ 4329
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW