Կոնվերս Բանկը ներդնում է ֆինանսավորման նոր պրոդուկտ կանանց համար՝ նրանք ներգրավվածությունը բիզնեսում ամրապնդելու եւ կանանց պատկանող կամ կանանց կողմից կառավարվող բիզնեսների աճը խթանելու նպատակով:«Կանայք զգալի տնտեսական ներուժ ունեն Հայաստանում: Women In Business վարկատեսակի ներդրմամբ բանկն առաջարկում է ոչ միայն մրցունակ պայմաններ, այլեւ խորհրդատվություն՝ աջակցելով կանանց պատկանող կամ կանանց կողմից կառավարվող բիզնեսի առողջացմանն ու զարգացմանը, ինչը կարող է նոր խթան դառնալ նաեւ երկրի տնտեսության զարգացման համար: Ըստ այդմ, ֆինանսավորման միջոցները կարող են ուղղվել հիմնական միջոցների ձեռքբերմանը, շրջանառու միջոցների համալրմանը եւ կրեդիտորական պարտքի մարմանը»,- ասել են Կոնվերս Բանկում:Women In Business-ի շրջանակում վարկավորման գումարը 1-250 մլն ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ (ԱՄՆ դոլար, Եվրո), ժամկետը՝ մինչեւ 120 ամիս: Բացի մրցունակ տոկոսադրույքից, Women In Business-ով վարկավորում ստացած հաճախորդները կօգտվեն նաեւ հավելյալ առավելություններից.-Վարկային արձակուրդ՝ տարեկան մեկ անգամ,-Արտարժույթի փոխարկում «Converse Markets» հարթակում։Պրոդուկտի մանրամասները՝ https://conversebank.am/hy/WomeninBusiness/, 0105112111:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 2984