Վաղը Հայաստանում կբացվի Ֆինանսական օմբուդսմենի գրասենյակը
23.01.2009 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Հունվարի 24-ից Հայաստանում կսկսի գործել Ֆինանսական համակարգի օմբուդսմենի գրասենյակը, որի ղեկավար է նշանակվել Կենտրոնական բանկի ղեկավարի իրավական հարցերով նախկին գլխավոր խորհրդական Փիրուզ Սարգսյանը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ասել է, որ գրասենյակի հիմնական գործառույթը լինելու է ֆինանսական ծառայություններից օգտվողների բողոքների ընդունումն ու քննարկումը, ինչպես նաեւ ֆինանսկանան ծառայություներից օգտվողների եւ ֆինանսական ինստիտուտների միջեւ ծագած վեճերի լուծելը:
Օմբուդսմենի հաճախորդները սպասարկվելու են անվճար, իսկ նրա որոշումները պարտադիր են լինելու ֆինանսական կառույցների համար, որոնք դրանք չեն կարող բողոքարկել դատարանում:
Օմբուդսմենն իրավունք ունի քննել այն հաճախորդների բողոքները, որոնց գույքային պահանջները չեն գերազանցում 10 մլն դրամը: Օմբուդսմենը չի դիտարկելու բողոքը, եթե դրա վերաբերյալ արդեն գոյություն ունի դատական վճիռ կամ այն քննարկվում է դատարանում:
Արթուր Ջավադյանը վստահեցրել է, որ թեեւ գրասենյակը ֆինանսավորվելու է ֆինանսական կազմակերպությունների կողմից, այն լինելու է անաչառ եւ ծառայելու է ֆինանսական կառույցների նկատմամբ բնակչության վստահության աճին եւ քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը:
Փիրուզ Սարգսյանը տեղեկացրել է, որ հաճախորդները կարող են բողոքներ ներկայացնել բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, գրավատների, իհչպես նաեւ տարադրամի առքուվաճառքով զբաղվող անձանց նկատմամբ:
Արթուր Ջավադյանը շեշտել է, որ Հայաստանը ԱՊՀ միակ պետությունն է, որտեղ գործարկվել է Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտ, եւ շեշտել է, որ կառույցը ստեղծվել է միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմամբ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: