Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Շրջանային» մասնաճյուղը

06.05.2025 | 10:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #«Շրջանային» մասնաճյուղ
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան 37 հասցեում գտնվող «Շրջանային» մասնաճյուղը։ Այն պատրաստ է սպասարկել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ տրամադրելով ավանդական եւ նորարարական բանկային ծառայությունների լայն շրջանակ։

Բանկից հայտնել են, որ մասնաճյուղի վերաբացման արարողությանը մասնակցել են բանկի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ինչպես նաեւ հավատարիմ հաճախորդներ։  

«Այս մասնաճյուղը տարբերվում է բանկի բոլոր մնացած մասնաճյուղերից, քանի որ հենց այստեղ է սկսվել Ֆասթի պատմությունը։ Շրջանային մասնաճյուղը Ֆասթի առաջին մասնաճյուղն է, որը բացվել է 1994 թվականի ապրիլի 1-ին։ Այս հասցեն ոչ միայն հիշեցնում է մեր անցած ճանապարհի մասին, այլեւ արդեն երեք տասնամյակ ծառայում է որպես մեր արժեքների խորհրդանիշը»,- ասել է Ֆասթ Բանկի «Շրջանային» մասնաճյուղի կառավարիչ Արա Վարդանյանը:

Նոր մասնաճյուղը համալրված է ինքնասպասարկման տերմինալներով, արագ սպասարկման գոտիով եւ անհատական ֆինանսական խորհրդատվություն ստանալու հնարավորությամբ։ Հաճախորդներին հասանելի են բանկի բոլոր հիմնական ծառայությունները՝ ընթացիկ հաշիվներ, ավանդներ, վարկեր, գումարային փոխանցումներ եւ այլն։  

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 2001
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW