Աննախադեպ գին եւ արժեքավոր մրցանակներ՝ Amio Visa Signature Business քարտապանների համար

05.05.2025 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #Amio Visa Signature Business

Մինչեւ հուլիսի 31-ը ձեռք բերեք Amio Visa Signature Business պրեմիում դասի վճարային քարտը աննախադեպ 25,000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով՝ նախկին 50,000 ՀՀ դրամի փոխարեն։ Բացի այդ, կատարելով անկանխիկ վճարումներ՝ կմասնակցեք մրցույթին եւ հնարավորություն կունենաք շահել արժեքավոր մրցանակներից մեկը:

Amio Visa Signature Business վճարային քարտը հնարավորություն է տալիս օգտվել պրեմիում դասի քարտերի համար նախատեսված մի շարք առավելություններից եւ առաջարկներից ինչպես առօրյա բիզնես գործընթացները կազմակերպելիս, այնպես էլ ճամփորդելիս։

«Այս քարտով Ձեր առաջ կբացվեն օդանավակայանների բիզնես սրահների դռները, կանհետանան բոլոր հերթերը, ճամփորդությունը կլինի ապահովագրված, իսկ վիրտուալ օգնականը՝ Visa Concierge ծառայության տեսքով, կլինի Ձեր կողքին 24/7 հասանելիությամբ:

Ինչպես նաեւ կունենաք զեղչեր տեղական եւ միջազգային ընկերություններից՝ բիզնեսի կառավարման գործիքների՝ առցանց դասընթացների եւ մարկետինգային ծառայությունների համար»,- ասվում է Ամիօ բանկի հաղորդագրությունում:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Դիտում՝ 2710
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW