2025թ․ 1-ին եռամսյակ․ ԷՖԵՍ-ն ամրապնդում է կամավոր ապահովագրության շուկայում առաջատար դիրքը

02.05.2025 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԷՖԵՍ #ապահովագրության շուկա
2025 թվականը ԷՖԵՍ ԱՓԲԸ-ի համար մեկնարկել է կայուն աճի միտումով՝ ամրապնդելով իր դիրքերը որպես Հայաստանում կամավոր ապահովագրության առաջատար։

Ընկերությունը շարունակում է զարգանալ՝ առաջնորդվելով հաճախորդների բարձրորակ սպասարկմամբ, նորարար պրոդուկտների ներդրմամբ եւ թվային լուծումների բարելավմամբ։


Ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշներ

  •     Համախառն հաշվեգրված ապահովագրավճարները կազմել են 5․1 մլրդ դրամ, ինչը 2%-ով ավելի է նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի արդյունքից։

  •     Ապահովագրավճարների պորտֆելի կառուցվածքում նշանակալի ծավալ ունեն գույքի ապահովագրությունը՝ գրեթե 2.5 մլրդ ՀՀ դրամ, առողջության կամավոր ապահովագրությունը՝ 1․8 մլրդ ՀՀ դրամ, եւ ցամաքային տրանսպորտի կամավոր ապահովագրությունը՝ 0.4 մլրդ ՀՀ դրամ։

  •     Հաշվեգրված ապահովագրավճարների 2025թ․ առաջին եռամսյակի արդյունքներով Ընկերությունը վստահորեն զբաղեցնում է առաջատարի դիրքը թե՛ ամբողջ ապահովագրական շուկայում (25.07% մասնաբաժին) եւ թե՛ կամավոր ապահովագրության շուկայում (39.88% մասնաբաժին)։ Ընկերությունը չի զբաղվում պարտադիր ապահովագրության ուղղություններով (ԱՊՊԱ, Սոց․փաթեթ)։

    Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Ընկերության ընդհանուր ակտիվներն աճել են գրեթե կրկնակի՝ կազմելով 11.5 մլրդ ՀՀ դրամ։

    Զուտ ներդրումային արդյունքը կազմել է 91․7 մլն ՀՀ դրամ, ներդրումային պորտֆելի եկամտաբերությունը՝ 11․4%:
    Կապիտալի համարժեքության նորմատիվը կազմել է 1.48 եւ գտնվում է անվտանգ ու կայուն միջակայքում։

Նախորդ տարվա 1-ին եռամսյակի համեմատ Ընկերությունը բարելավել է իր բոլոր գործառնական ցուցանիշները, այդ թվում՝ ապահովագրական եւ ներդրումային արդյունքները, ակտիվները, սեփական կապիտալը եւ զուտ շահույթը։

Աղյուսակ․ 2025 թվականի 1-ին եռամսյակի հիմնական գործառնական ցուցանիշներ՝ համեմատած նախորդ տարվա 1-ին եռամսյակի հետ

(հազ ՀՀ Դրամ)

2025

2024

Աճի տեմպ (%)

Համախառն հաշվեգրված ապահովագրավճարներ

5,127,487

5,008,331

2.40%

Զուտ Գործառնական Եկամուտ

632,604

261,058

142.30%

Ապահովագրական արդյունք

535,336

174,885

206.10%

Ներդրումային արդյունք

87,533

86,173

12.90%

Զուտ շահույթ

139,267

(16,501)

944.00%

Ընդհանուր Ակտիվներ

11,449,538

5,805,850

97.20%

Սեփական Կապիտալ

2,512,307

2,342,127

7.30%

Բաժնետիրական կապիտալ

2,500,000

2,000,000

25.00%


«2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքները եւս մեկ անգամ հաստատեցին ԷՖԵՍ ԱՓԲԸ թիմի հետեւողական աշխատանքի արդյունավետությունը եւ ռազմավարական տեսլականի ուժը։ Մենք հավատում ենք, որ ապահովագրությունը պետք է լինի հասանելի, պարզ եւ հարմարավետ յուրաքանչյուր քաղաքացու համար։ Մեր ջանքերն ուղղված են ստեղծելու վստահության մթնոլորտ, որտեղ մարդիկ կարող են կենտրոնանալ կյանքի դրական եւ ստեղծագործ կողմերի վրա։ ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը առաջիկա եռամսյակներում կենտրոնանալու է իր թվային հարթակների՝ բջջային հավելվածի եւ կայքի գործիքակազմի զարգացման, ինչպես նաեւ հաճախորդների հավատարմության ծրագրի ներդրման վրա»,- ասել է «ԷՖԵՍ» ԱՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն Արեւշատ Մելիքսեթյանը:

Շուկայում առաջատար ապահովագրական ուղղություններ

Ընկերությունը շուկայում առաջատար դիրք է գրավում ապահովագրության մի շարք տեսակների գծով։ Մասնավորապես, գույքի եւ  պատասխանատվության ապահովագրության տեսակներով շուկայի գերակշիռ մասը (համապատասխանաբար՝ 68․4% եւ 38.6%) բաժին է ընկել ԷՖԵՍ-ին։ Ընկերությունը շուկայի նշանակալի մասնաբաժնի է տիրապետում նաեւ կամավոր առողջության, ճամփորդության, դժբախտ պատահարների, ավտոմեքենաների (ԿԱՍԿՈ) ապահովագրության տեսակներով։


ԷՖԵՍ Ապահովագրական Ընկերությունը Հայաստանի առաջատար կամավոր ապահովագրական ընկերություններից մեկն է։ Հիմնադրված 2023 թվականին՝ այն ներկայացված է ապահովագրական շուկայում ստեղծագործ մոտեցումներով՝ առաջարկելով թվային լուծումներ եւ բարձր որակի սպասարկում։ Գործունեության հիմնական ուղղությունը կամավոր ապահովագրությունն է՝ 2024թ․-ին հավաքագրելով 11,8 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճարներ։ Իր 200-ից ավելի փորձառու մասնագետներով ծառայություն է մատուցում տարեկան մոտ 170,000 հաճախորդի։ Ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է միջազգային համագործակցությունները՝ ապահովելով հաճախորդներին ժամանակակից եւ մատչելի ապահովագրական ծառայություններ։ ԷՖԵՍ-ի առաքելությունն է «մարդուն եւ հասարակությանը հնարավորություն տալ կենտրոնանալ կյանքի դրական եւ ստեղծագործ կողմերի վրա»:
Դիտում՝ 8210
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW