Հրապարակվել է 2025 թվականի 1-ին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

25.04.2025 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #խոշոր հարկատու
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025 թ. հունվար-մարտ ամիսների առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի եւ վճարների տեղեկատվությունը:

ՊԵԿ-ից հայտնել են, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 387 միլիարդ 109 միլիոն դրամ կամ ավելի է հավաքագրվել 22 միլիարդ 244 միլիոն դրամ:
Ցանկի առաջին տասնյակն ունի այսպիսի տեսք

1. «Գազպրոմ Արմենիա»

2. «Մոբայլ Սենթր Արթ»

3. «Գրանդ տոբակո»

4. «Սի Փի Էս Էներջի Գրուպ»

5. «Փրիթի Ուեյ»

6. «Վայլդբերրիզ»

7. «Սիթի»

8. «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»

9. «Հայաստանի էլեկտրական ցանցեր»

10. «Սոֆթ Կոնստրակտ»

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ 123 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 329 միլիարդ 864 միլիոն դրամ։ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 80 միլիարդ 230 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 57 միլիարդ 244 միլիոն դրամ կամ ավելի է հավաքագրվել շուրջ 22 միլիարդ 986 միլիոն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի  «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Դիտում՝ 2103
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW