Ապրիլի 25-ին եւ 26-ին Բիբլոս Բանկ Արմենիան կմասնակցի Career City Fest 2K25 լավագույն գործատուների փառատոնին յուրահատուկ կոնցեպտով եւ կներկայացնի հատուկ ֆոտոանկյուն եւ՛ պրոֆեսիոնալ, եւ՛ ժամանցային լուսանկարների համար։«Որպես գործատու՝ բանկը գիտակցում է, թե որքան կարեւոր է առաջին տպավորությունը, եւ անում է ամեն ինչ՝ տաղանդավոր երիտասարդներին ամենատարբեր ռեսուրսնելով աջակցելու համար։Հենց այս մշակույթը տարածելու համար է Բիբլոս Բանկ Արմենիան որոշել փառատոնին ներկայանալ բիզնես ֆոտոանկյունով, որտեղ մասնակիցներին կսպասի պրոֆեսիոնալ լուսանկարիչ՝ LinkedIn-ի եւ CV-ների համար կատարյալ կադրեր ստանալու համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Նշվում է, որ այցելուները նաեւ կհանդիպեն բանկի աշխատակիցներին, կստանան օգտակար խորհրդատվություն եւ անակնկալներ, կծանոթանան բանկում աշխատելու բոլոր հնարավորություններին ու թիմի՝ միմյանց աջակցելու եւ խրախուսելու մշակույթին։ Tweet Դիտում՝ 4301