Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար

23.04.2025 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ստեփան Գիշյան»
Տավուշի մարզի եւս մեկ դպրոց տեխնիկապես հագեցած դասասենյակ կունենա։ Սահմանամերձ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիան վերազինվել է։

«Արմաթ»-ը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի շահառուներից է։ Հիմնադրամի աջակցությամբ լաբորատորիան համալրվել է ռոբոտաշինության նոր հավաքածուներով, իրականացվել է նաեւ համակարգիչների ուժեղացում, սարքավորումների վերանորոգում՝ հնարավորություն տալով տեղի աշակերտներին սովորել ծրագրավորում, եռաչափ մոդելավորում եւ ռոբոտաշինություն։

«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկության միությունը դիմել էր «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամ, որպեսզի նյութատեխնիկական միջոցներով ապահովեինք 3 դպրոց։ Ընտրել ենք հենց այս դպրոցները, քանի որ տարածաշրջանում շատ քիչ են խմբակները, որտեղ կարող են հաճախել տեղի երեխաները»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

««Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը առաջին իսկ դիմելուց հետո կանգնեց մեր կողքին եւ ժամանակակից տեխնիկայով համալրեց մեր «Արմաթ» լաբորատորիան. դա մեզ շատ մրցույթներին մասնակցելու հնարավորություն տվեց։ Շնորհակալ ենք իրենց, որովհետեւ այսօր մենք շատ լավ գիտենք այդպիսի   սարքավորումների նշանակությունը՝ որպես սահմանամերձ գոտի»,- նշել է Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկուշ Ալեքսանյանը։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի եւ Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Դիտում՝ 1789
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW