Նորաբաց Յան Կլինիկում կմատուցվեն որակյալ բուժծառայություններ

23.04.2025 | 12:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Յան Կլինիկ
Վանաձորում բացվել է Յան Կլինիկ ախտորոշիչ կենտրոն: Նորագույն գերճշգրիտ բուժսարքավորումներով հագեցած կլինիկան կմատուցի ժամանակակից ամենաբարձր ստանդարտներին համապատասխան առողջապահական ծառայություններ:

«Սա կարեւոր քայլ է ոչ միայն Վանաձորի, այլեւ՝ Լոռու մարզի այլ համայնքների բնակիչներին որակյալ բուժծառայությունների մատուցման առումով: Մենք սահմանում ենք նոր նշաձող, կարեւոր քայլ կատարում մարզերում բուժծառայությունների հետագա զարգացման առումով», - նշել է Յան Կլինիկի հիմնադիր-տնօրեն Վազգեն Գալստյանը՝ նշելով, որ ախտորոշիչ կենտրոնի հիմնադրման ընթացում իր կողքին է եղել Կոնվերս Բանկը:

«Սա Կոնվերս Բանկի հերթական ներդրումն է Հայաստանի տարածքային համաչափ զարգացման հարցում. Յան Կլինիկում կստեղծեն նոր աշխատատեղեր, իսկ մարզի բնակիչները որակյալ ծառայություններ ստանալու նպատակով Երեւան հասնելու կարիք չեն ունենա: Աջակցությունը եղել է մի քանի ուղղությամբ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

«Կոնվերս Բանկի մասնակցությունը եղել է ոչ միայն վարկային ֆինանսավորման միջոցով: Կոնվերս լիզինգ պրոդուկտի շնորհիվ կենտրոնի հիմնադիրները գերճշգրիտ, ժամանակակից սարքավորումներով համալրման նպատակով մրցունակ պայմաններով ֆինանսավորում են ստացել», - ասել է Կոնվերս Բանկի լիզինգային գործառնությունների բաժնի պետ Գագիկ Իսրայելյանը:

Կոնվերս Բանկի առաջարկների մասին՝ այստեղ, 010511211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Դիտում՝ 1989
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW