Evocabank-ը կմասնակցի Career City Fest 2K25-ին

22.04.2025 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Career City Fest 2K25
Ապրիլի 25-ին եւ 26-ին տեղի կունենա Career City Fest 2K25-ը՝ ամենամյա փառատոն, որը մեկ վայրում համախմբում է Հայաստանի առաջատար գործատուներին։

Այս տարի եւս Evocabank-ը կլինի այնտեղ՝ ամենասպասված ու կրեատիվ տաղավարով։

Evoca տաղավարը կփայլի տիեզերական տրամադրությամբ ու անակնկալներով։

Բանկից հայտնել են, որ կլինեն հետաքրքիր challenge-ներ, նվերներ եւ զարմանալի բացահայտումներ:

«Եթե վաղուց եք մտածում միանալ Evoca թիմին, այս փառատոնը լավագույն առիթն է ծանոթանալ Evoca-ի թիմին եւ աշխատանքային մշակույթին, տեղեկանալ ազատ աշխատատեղերի մասին եւ խոսել բանկի աշխատակիցների հետ, ստանալու բոլոր հարցերի պատասխանները:

Evocabank-ը կարեւորում է ոչ միայն մասնագիտական աճը, այլ՝եւ անհատական զարգացումը՝ ապահովելով միջավայր, որտեղ նորարարությունը դառնում է առաջնահերթություն, եւ յուրաքանչյուրը կարող է դառնալ իր ոլորտի առաջատարը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 8190
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW